8649 դիտում
09:31 16-02-2018
Կոտայքի դատախազը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետ Կարո Գուլոյանին: Պատճառը 2017թ. հունիսի 8-ին քաղաքապետի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի մասնակցությամբ միջադեպն էր:
Հիշեցնենք՝ 16-ամյա Ռ. Դանիելյանը վերցրել էր հոր ծառայողական մեքենան, վրաերթի ենթարկել քաղաքացի Վալերի Թորոսյանին, որն էլ գիտակցության չգալով՝ մահացել էր:
Հարուցված քրեական գործը կարճվել է: Իսկ դատախազ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է. «Իմ կողմից՝ որպես մարզի դատախազի, Կոտայքի մարզպետին ներկայացվել է միջնորդագիր՝ Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կողմից իր ծառայողական ավտոմեքենան առանց հսկողության թողնելու հանգամանքը կարգապահական իրավահարաբերությունների տիրույթում քննարկելու, ինչպես նաև հիշյալ հանգամանքը մյուս համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ՝ հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11915 դիտում
13:49 02-07-2018
Ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականին. Արմենպրես
4945 դիտում
17:47 14-12-2017
ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը