211652_close_icon
views-count3870 դիտում article-date 23:10 16-02-2018

Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել գրքի շնորհանդես

Փետրվարի 13-ին Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, տեղի ունեցավ իտալացի արվեստագետ Ջուզեպպե Կակավալեի ‘Armenia. Ossip Mandelstam. Dessins’ գրքի շնորհանդեսը: Բանախոսների թվում էին հեղինակ Ջուզեպպե Կակավալեն, իտալացի հայտնի գրող Էրրի Դե Լուկան, արվեստաբան Մարչելլա Կոսուն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Ջուզեպպե Կակավալեն և Էրրի Դե Լուկան ներկայացրեցին Օսիպ Մանդելշտամի նկարագրած Հայաստանը՝ որպես եվրոպական և արևելյան քաղաքակրթությունների խաչմերուկ: Ընթերցվեցին Մանդելշտամի՝ Հայաստանին նվիրված բանաստեղծություններ՝ բնագրով, ինչպես նաև հայերենով և իտալերենով:

Նմանատիպ նյութեր