918 դիտում
15:39 14-11-2014
ՀՀ խորհրդարանում գրքի շնորհանդես է տեղի ունեցել
Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել տնտեսագիտության թեկնածու, անկախ փորձագետ Սուրեն Վարդումյանի «Կառավարչական հմտությունների զարգացում» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ: Գիրքը ներկայացրել է հեղինակ Սուրեն Վարդումյանը: Նա տեղեկացրել է, որ ձեռնարկի նպատակն է ուսանողների եւ ղեկավարների անհատական ու թիմային ունակությունների բացահայտումը, ինչպես նաեւ՝ կառավարման ոլորտում նրանց հմտությունների կատարելագործումը:
Գրքում առաջադրված են այլընտրանքային մեթոդներ եւ գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կօժանդակեն յուրաքանչյուր շահագրգիռ ընթերցողի:
Հեղինակ Սուրեն Վարդումյանը նաեւ ասել է, որ գիրքն առանձնանում է կառավարման ոլորտում, քանի որ այն իր 35 տարիների ուսումնասիրությունների եւ փորձի արդյունքն է: Այն օգտակար կլինի հատկապես ուսանողների համար, քանի որ հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ շատ քիչ է հայալեզու գրականությունը:
Նմանատիպ նյութեր
1156 դիտում
19:36 26-02-2015
Գրքի շնորհանդես՝ խորհրդարանում
926 դիտում
13:27 05-03-2015
Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես
1625 դիտում
14:54 23-03-2015
Մոսկվայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես
Այս բաժնից
397 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
289 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
400 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան