211652_close_icon
views-count11091 դիտում article-date 21:50 22-02-2017

Թումո Գյումրիի 17-ամյա ուսանողի արած լուսանկարը ընդգրկվել է Իտալիայում անցկացվող միջազգային Arte Laguna ժամանակակից արվեստի մրցույթի ֆինալիստների ցանկում

Թումո Գյումրիի 17-ամյա ուսանող Մարտին Մանուկյանի լուսանկարը ընդգրկվել է Իտալիայում անցկացվող միջազգային Arte Laguna ժամանակակից արվեստի հանրահայտ մրցույթի լուսանկարչության բաժնի ֆինալիստների ցանկում։ Գյումրիի շինությունների հակադրությունը ներկայացնող լուսանկարը ստեղծվել է գերմանացի տեսողական արտիստ Կատարինա Ռոթերսի` Թումոյում անցկացրած աշխատարանի շրջանակներում։ UrbanLab Երևանի հետ համագործակցությամբ իրականացված լուսանկարչական աշխատարանի ընթացքում Թումո Գյումրիի մի խումբ ուսանողներ հետազոտեցին Գյումրիի ճարտարապետությունը լուսանկարչական տեսանկյունից։ Ստացված ֆոտոշարքը ընդգրկվեց Վենետիկի ճարտարապետական բիենալեում Հայաստանը ներկայացնող UrbanLab-ի ինստալյացիայի մեջ։ Այժմ, շարքի մասը հանդիսացող լուսանկարը մրցելու է ժամանակակից արվեստի մրցույթի եզրափակիչ հասած աշխարհի տարբեր երկրներից ուղարկված աշխատանքների հետ, և մասնակցելու է Arte Laguna-ի մեծ ցուցադրությանը Վենետիկի հանրահայտ Արսենալ ցուցասրահում՝ մարտի 25-ից ապրիլի 9-ը։ Մրցույթի հաղթողները կհայտարարվեն մարտի 25-ին։ Մարտինը լուսանկարչությամբ սկսել է հետաքրքրվել Թումոյում, որտեղ և անցել է իր առաջին դասընթացները այդ ոլորտում։ «Սիրում եմ նկարել ինչ-որ թեմայի շուրջ։ Այսինքն՝ նկարներովս ինչ-որ բան պատմել մարդկանց։ Բայց ինձ թվում է, որ լուսանկարների ցանկացած թեմայից զատ՝ առաջին հերթին ֆոտո եմ անում, որ ցույց տամ, թե ով եմ ես», - ասում է պատանին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր