4405 դիտում
21:38 16-02-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է ֆինանսական կիբեռանվտանգության երրորդ սեմինարը
Համակարգչային անվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը փետրվարի 16-ին Երևանում պետական և ֆինանսական կազմակերպությունների համար անցկացրել է «Հայացք ֆինանսական անվտանգությանը» թեմայով երրորդ սեմինարը։
Սեմինարին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների և ֆինանսական հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, բջջային կապի և ինտերնետի օպերատորներ)։
Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Բուլատ Սիրաևը ներկայացրել է «Կիբեռհանցագործներն ընդդեմ ֆինանսական կազմակերպությունների. միջադեպերի ամփոփում, 2018 թվականի կանխատեսում և պաշտպանության ադապտիվ մոդել» թեման, իսկ Kaspersky DDoS Protection նախագծի մենեջեր Ալեքսեյ Կիսելևը՝ «Ինչպե՞ս ապահովել DDoS-գրոհներից սեփական անվտանգությունը» թեման։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հատուկ նախագծերի բաժնի ղեկավար Ալեքսեյ Գորելկինն անցկացրել է «Ինտերակտիվ կիբեռնմանակում» խորագրով երկու տարբեր գործնական խաղեր, որոնց ընթացքում սեմինարի մասնակիցներն արդիական հմտություններ են ձեռք բերել իրական կիբեռհարձակմանը նմանակող պայմաններում անվտանգության խնդիրներ լուծելով։
Սեմինարի մասնակիցներն ունեցել են ֆինանսական կիբեռանվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։
«Նախորդ տարին նշանավորվեց ամբողջ աշխարհը ցնցած կիբեռգրոհներով և միջադեպերով, որոնք հսկայական վնաս պատճառեցին տարբեր ոլորտների կազմակերպություններին։ Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները ևս ստիպված էին դիմագրավել կիբեռհանցագործների կիրառած նոր տեխնոլոգիաներին և գործիքներին, որոնց հայտնաբերումը, վնասի կանխարգելումը և նվազագույնի հասցնելը գնալով ավելի շատ գիտելիքներ, մեծ ջանքեր և համակարգված աշխատանք է պահանջում ֆինանսական կազմակերպությունների տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ստորաբաժանումներից։
Դրանով է պայմանավորված, որ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն որոշեց այս տարվա երևանյան գործնական սեմինարին անցկացնել կիբեռնմանակման երկու խաղ, որոնց ընթացքում ստացված փորձը և գիտելիքները, համոզված եմ, հաջողությամբ կկիրառվեն Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
[b]«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2486 դիտում
18:25 14-03-2019
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է ֆինանսական կիբեռանվտանգության 4-րդ սեմինարը
7725 դիտում
22:52 09-06-2017
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է ֆինանսական կիբեռանվտանգության սեմինար
2593 դիտում
21:09 08-06-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն և «ՀայՏեք» կենտրոնը Երևանում կիբեռանվտանգության սեմինար են անցկացրել ուսանողների համար
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4621 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1057 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային