62415 դիտում
20:40 16-02-2018
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 26 –ամյա վարորդը ЗИЛ-ով բախվել է կայանված LADA-ին. պռարաբի LADA-ն գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է պռարաբի կառուցվող ճանապարհի հատվածում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ЗИЛ MMZ-4502 մակնիշի 59 MM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Միհրան Մելոյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում բախվել է նոր կառուցվող ճանապարհին կայանված վիճակում գտնվող 39-ամյա Արտաշես Առաքելյանի վարած ВАЗ 211540 մակնիշի A 161 CT 777 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով LADA-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել նոր կառուցվող ճանապարհի հողային հատվածում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհայն Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպք վայրում հավաքվածներն ասում էին, որ գլխիվայր շրջված ավտոմեքենան նշված ճանապարհը կառուցող աշղեկի (պռարաբ) ավտոմեքենան է:
Մինչ դեպքի վայր կժամաներ քարշակ ավտոմեքենան, քաղաքացիները դարձի բերեցին ավտոմեքենան, իսկ վարորդի ազգականն էլ, չսպասելով քարշակին, միացրեց շարժիչը և դուրս եկավ երթևեկելի գոտի:
Հավաքավածներն էլ տեսնելով դա՝ կատակում էին. «Это не машина, а зверь!!!»
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+