5546 դիտում
15:02 17-02-2018
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի՝ 2018 թվականի անդրանիկ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փետրվարի 16-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի՝ 2018 թվականի անդրանիկ նիստը։
Նորընտիր հանձնաժողովը ձեւավորվել է հրապարակայնության ու թափանցիկության, հասարակական ընդգրկվածության ապահովման սկզբունքով եւ շարունակելու է իրականացնել իրավաչափ քննություն եւ վերահսկողություն։
Հանձնաժողովը նախագահում է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Նիստին մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը, հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկվեցին ոստիկանության չորս ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։
Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1191 դիտում
19:39 19-01-2016
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2016 թ. անդրանիկ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2071 դիտում
10:47 06-04-2019
Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի անդրանիկ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ