44695 դիտում
14:44 18-02-2018
Արտակարգ դեպք Սևանի բանտում. դատապարտյալի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ և հատուկ միջոց. բանտի աշխատակիցն էլ ցուցամատի շրջանում վնասվածք է ստացել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ նշված հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 15-ին, կեսօրին քրեակատարողական հիմնարկի ծառայողները չնախատեսված խուզարկություն են կատարել բուժմասի դատապարտյալ Գեղամ Մելքոնյանի քնելատեղիում։
Խուզարկությամբ ներքնակի տակ հայտնաբերվել է 2 հատ բջջային հեռախոսի լիցքավորիչ, իսկ անձնական խուզարկության ժամանակ Գ. Մելքոնյանի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս։
Քրեակատարողական հիմնարկի ծառայողները պահանջել են, որպեսզի Գ. Մելքոնյանը բջջային հեռախոսն ու լիցքավորիչները հանձնի, սակայն նա հրաժարվել է ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին, ինչից հետո Գ. Մելքոնյանի նկատմամբ բանտի աշխատակիցնրը ֆիզիկական ուժ և հատուկ միջոց (ձեռնաշղթա) են կիրառել և առգրավել են նրա մոտ եղած բջջային հեռախոսն ու լիցքավորիչները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հատուկ միջոց օգտագործելու ժամանակ Գ. Մելքոնյանը ձեռքում պահած ապակու կտորով վնասել է օպերատիվ բաժնի առաջատար մասնագետ, Արդարադատության լեյտենանտ Վարդան Բալոյանի ցուցամատը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
27773 դիտում
11:46 01-03-2017
Արտակարգ դեպք Վանաձորի բանտում. դատապարտյալի կյանքը փրկել են բանտի աշխատակիցները