27776 դիտում
11:46 01-03-2017
Արտակարգ դեպք Վանաձորի բանտում. դատապարտյալի կյանքը փրկել են բանտի աշխատակիցները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները նկատել են, որ թիվ 31 խցում դատապարտյալ, 28-ամյա Նիկոլայ Ցուցունովը ինքնասպանություն գործելու նպատակով սանհանգույցօ օդատար խողովակի մեջ մոտ 40 սմ երկարության շրիշակ է հարմարեցրել և սավանի պատռված կտորները շրիշակից կապելով՝ փորձում է կախվելու միջոցով ինքնասպան լինել։
Բարեբախտաբար, բանտի աշխատակիցներն օպերատիվ են գործել և կանխել են Մ. Ցուցունովի ինքնասպանությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Ցուցունովը դատապարտվել է ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշով։
Նա Վանաձորի բանտում էր գտնվում անցյալ տարվա մարտի 25-ից։
Փաստի առթիվ ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի որոշմամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ «Վանաձոր» ՔԿՀ-ում էլ հետաքննություն է սկսվել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12841 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ