211652_close_icon
views-count13428 դիտում article-date 16:14 18-02-2018

Հնդկաստանում հարսանիքի ժամանակ գազի պայթյունի հետևանքով մոտ 2 տասնյակ մարդ է զոհվել

Հնդկաստանի հյուսիս-արևմտյան Ռաջասթան նահանգում անցկացված հարսանեկան արարողության ժամանակ գազի բալոն է պայթել, ինչն էլ 18 մարդու կյանք է խլել։ Այդ մասին հայտնում է India Today-ը։ Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Բեավար քաղաքում։ Պայթյունի հետևանքով փլուզվել է շինության առաստաղը։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել 9 դի, իսկ այսօր ևս 9 դի։ Բացի զոհերից, 18 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից 6-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հաղորդվում է նաև, որ փլատակներում դեռ մարդիկ կան։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Նմանատիպ նյութեր