ՊՍԺ-ի երկրպագուները «Ռեալի» հետ խաղից հետո վիրավորական պաստառ են տարածել
Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում ՊՍԺ-ն 5:2 հաշվով հաղթեց «Ստրասբուրին»:
Խաղի ընթացքում փարիզյան ակումբի երկրպագուները «Պարկ դե Պրենս» մարզադաշտում պաստառ են տարածել, որը վիրավորական բնույթ է ունեցել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: Պաստառի վրա գրված է եղել. «Puta Madrid» («Անառակ Մադրիդ»):
«Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում ՊՍԺ-ի մրցակիցն է: Առաջին խաղում, սեփական հարկի տակ մադրիդյան ակումբը հաղթել էր 3:1 հաշվով: