«Զենիթի» երկրպագուները «Վարդարի» հետ խաղում պաստառ են տարածել. «Ռատկո Մլադիչը՝ Սերբիայի հերոսն է»
Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» երկրպագուները «Վարդարի» հետ խաղի (2:1) ժամանակ քաղաքական պաստառ են տարածել, որտեղ գրված է եղել. «Ռատկո Մլադիչը՝ Սերբիայի հերոսն է»:
Սերբական «Ցրվենա Զվեզդայի» և «Պարտիզանի» երկրպագուները Եվրոպայի Լիգայի իրենց հանդիպումների ժամանակ էլ են պաստառներ տարածել՝ Մլադիչի անուղղակի հիշատակմամբ, քանի որ նրանց արգելել էին Մլադիչի անուննը ուղիղ հիշատակել:
Օրերս Հաագայի տրիբունալը Մլադիչի դատապարտեց ցմահ ազատազրկման: 1990-ականներին նա Հարավսլավիայում բոսնիացի սերբերի հրամանատարն էր: Տրիբունալի մեղադրանքի համաձայն, նա մեղավոր էր հազարավոր բոսնիացի մահմեդականների մահվան մեջ:
Հիմնական հանցագործությունը, որը վերագրվում է Մլադիչի՝ Սրեբրենիցայի կոտորածն է: 1995 թվականին այնտեղ սպանվել էր 7 հազար մահմեդական, և համարվում է, որ դա տեղի է ունեցել Մլադիչի հրամանով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Фанаты Зенита поддержали Ратко Младича, которого Гаагский трибунал на днях приговорил к пожизненному сроку pic.twitter.com/g0764VYcT7
— Russian ultras (@russian_ultras) November 24, 2017