8462 դիտում
23:38 19-02-2018
Էրնեստո Վալվերդե. Վաղը կտեսնենք, թե «Չելսին» ինչ է իրենից ներկայացնում
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բարսելոնայի» հետ մրցավեճին:
«Վաղը մենք նոր էջ ենք գրելու: Սա Չեմպիոնների լիգան է և մենք ցանկանում է առաջ գնալ: «Չելսին» հստակ արտահայտված խաղաոճ ունի, ինչպես անգլիական ակումբմների մեծամասնությունը: Սա պետք է հաշվի առնել: Վաղը կտեսնենք, թե «Չելսին» իրենից ինչ է ներկայացնում և որքանով է հավատարիմ իր խաղաոճին:
Մի երկու տարի է անցել և ԱՊԼ-ի ակումբները եվրագավաթներում նորից հզոր տեսք ունեն: Անգլիայում շատ ուժեղ առաջնություն է և բնական է, որ անգլիական ակումբներն այժմ թոփ են: Պետք է հասկանալ, որ հանդիպում ենք Անգլիայի չեմպիոնի հետ, որը վտանգավոր հարձակվողներ ունի առջևի գծում. Ազար, Մորատա, Ժիրու, Պեդրո: Բարդ է լինելու:
Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Նա ֆանտաստիկ նվաճումներ ունի, և ոչ միայն Անգլիայի առաջնությունում «Չելսիի» հետ, այլ նաև՝ «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի: Նրա թիմերը տակտիկապես միշտ ուժեղ են: Նրանք գիտեն, թե ինչ անել ցանկացած դրվագից, և մեր համար դա մեծ փորձություն է լինելու», ասել է Վալվերդեն:
«Չելսի»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
Նմանատիպ նյութեր
2673 դիտում
21:47 28-01-2022
Դուք, տեսնում եք՝ ինչ է կատարվում. Էրնեստո Վալվերդե
6461 դիտում
14:00 27-07-2017
Էրնեստո Վալվերդե. Հաղթեցինք ՄՅՈւ-ին, թեպետ նրանք ավելի շատ խաղային պրակտիկա ունեին
5838 դիտում
18:21 03-03-2018
Էրնեստո Վալվերդե. Մեզ չպետք խնայենք «Ատլետիկոյին» հաղթելու համար
Այս բաժնից
3685 դիտում
12:59 08-01-2025
Կարեն Գիլոյանը մեկնաբանել է պաշտոնից հեռանալու որոշումը
4057 դիտում
21:58 07-01-2025
Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ
3505 դիտում
12:16 06-01-2025
Էլինա Ավանեսյանը հաղթել է չինացի Վան Սիյուին