12318 դիտում
16:35 20-02-2018
Այնթապում ապրող Մկրտչյանների բազմազավակ ընտանիքը չի կարողանում սեփականաշնորհել հողատարածքը, որի վրա տեղադրված է իրենց ապրելու վագոն-տնակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզի Այնթապ գյուղում վագոն-տնակում ապրող Մկրտչյաննների բազմազավակ ընտանիքը այլևս չգիտի՝ ում դիմի, որ իրենց խնդրին լուծում տան:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2008 թվականից ապրելով Այնթապի 13-րդ փողոցում՝ մինչ հիմա չեն կարողանում հողի սեփականության իրավունքի վկայական ձեռք բերել:
Հողատարածքը տրամադրել է Այնթապի նախկին գյուղապետ Լյովա Թարվերդյանը, իսկ ներկայիս գյուղապետ Կարեն Սարգսյանը մատը մատին չի տալիս՝ սոցիալապես անապահով ընտանիքի հարցին մի լուծում տալու համար: Նա միայն ասում է, թե՝ կլինի-կլինի, բայց ե՞րբ կլինի, դա պարզ չէ:
Ընտանիքի հայրը՝ Արթուր Մկրտչյանը, հաշմանդամ է, ապրում են հողագործությամբ զբաղվելով:
Կենցաղային պայմանների մասին խոսելն ուղղակի անտեղի է, քանի որ դրանք, կարելի է ասել, իսպառ բացակայում են, սակայն ընտանիքի անդամները միայն ցանկանում են, որ սեփականաշնորհեն հողատարածքը, մնացած ամեն բան իրենց ուժերով կկառուցեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13143 դիտում
16:26 12-08-2021
Ծովինարի համայնքապետը հոր անվամբ սեփականաշնորհել է համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը․ «Առավոտ»