211652_close_icon
views-count3925 դիտում article-date 22:46 20-02-2018

Տեղի է ունեցել Հայաստանում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ: Նիստի օրակարգում աշխատանքային խմբի անդամները քննարկել են «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, ներկայացրել առաջարկություններ և դիտողություններ առանձին դրույթների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում վերահաստատվել է, որ ներկայացվող նախագծում օրենսդրական կարգավորումներն անհրաժեշտ է իրականացնել` հիմք ընդունելով «նախազգուշավորության սկզբունքի» գաղափարախոսությունը: Քննարկումների արդյունքում որոշվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետը և աշխատանքային խմբի հասարակական հատվածը ներկայացնող մի քանի անդամներ առաջիկա շաբաթվա ընթացքում առանձին հանդիպում կունենան` նախագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով, սահմանվել են աշխատանքների կատարման հստակ ժամկետներ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր