20400 դիտում
13:21 21-02-2018
Ռուսաստանը սկսում է «օրենքով գողերի» արտաքսումը. քրեական հեղինակությունների մեջ 30 հայ կա
Ռուսաստանյան իշխանությունները սկսում են երկրից քրեական հեղինակությունների արտաքսման գործընթացը։ Այդ մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Նշվում է, որ արտաքսման հարցով բոլոր «քրեականներին» անձամբ ընդունել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։
ՌԴ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչութունում հայտնել են, որ այս պահին պատրաստվում են երկրից Վրաստան արտաքսել 51-ամյա Ասլան Կոբուլաձեին և Սուլիկո արիկաձեին, Ղրղզստան՝ 43-ամյա Կամչիբեկ Կոլբաևին։ Մինչ այդ, Վրաստան էին արտաքսել Բաչուկ Պաչուլիային (առավել հայտնի «Պոնտիյսկի» մականվամբ), և Ադրբեջան՝ Դադաշ Բակինսկուն։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին Ռուսաստանում կա 432 «օրենքով գող»։ Նրանցից 318-ն ազատության մեջ են գտնվում, 114-ը՝ անազատության, 31-ը՝ հետաքննության փուլում, 19-ը՝ հետախուզման մեջ։
242 «քրեական հեղինակություններ» վրացիներ են, 51-ը՝ ռուսներ, 30-ը՝ հայեր, 26-ը՝ եզդիներ, 16-ը՝ ադրբեջանցիներ, 10-ը՝ աբխազներ, 8-ը՝ չեչեններ և 7-ը՝ հրեաներ։
Արտաքսումն իրականացվում է ՌԴ քրեական դատավարության հիման վրա։ Շատ դեպքերում նրանց ձերբակալությունները կատարվում են մեքենայության, թմրանյութերի ձեռքբերման ու վաճառքի համար։
Նմանատիպ նյութեր
229115 դիտում
19:57 16-05-2018
Ոստիկանությունը գրոհի է անցել. աշխատասենյակներում «օրենքով գողերի» ու քրեական հեղինակությունների տեղ ու դադար չկա
53526 դիտում
21:48 20-06-2018
Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված