62824 դիտում
20:58 24-11-2017
Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան մշտական բնակության վերադարձած կինը կանգնել է փաստի առաջ. իր անձնական իրերի համար մաքսատանը պահանջում են մաքսազերծում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երկար տարիներ Արաբական Միացյալ Էմիրություններում բնակված, հաճախակի հայրենիք վերադարձած Նունե Մկրտչյանը կանգնել է փաստի առաջ: Նա վերջին անգամ՝ 2016 թվականին, վերադառնալով Հայաստան մշտական բնակության, իր հետ ներմուծել է իր անձնական օգտագործման իրերը: Այստեղ նա վիրահատվել է և երկար ժամանակ անցկացրել հիվանդանոցում: Այդպիսով, անցել է 181 օրից ավելի, և նա, երբ փորձել է մաքսատնից վերցնել իր իրերը, նրանից պահանջել են, որ այն մաքսազերծի:
Իրերի ընդհանուր զանգվածը կազմում է ընդամենը 110 կգ, որը հիմնականում օգտագործած հագուստ է, խոհանոցային մի քանի պարագա՝ կրկին օգտագործած, և նրանից պահանջում են մաքսազերծում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Նունեն հայտնեց, որ մաքսատանը իրեն ասել են, որ ամեն իր պետք է կշռվի, անգամ, որ հագուստները պետք է նայեն և տեսակավորեն, թե որն է բրենդային, որը չինական, որ ըստ դրա՝ մաքս նշանակեն: Վերջինս այդ փաստից վրդովվել է և պատասխանել է, որ ինքը առևտրական չէ (հագուստ ներմուծի, որ մի հատ էլ մաքսազերծեն), դա ընդամենը իր և իր որդու շորերն են և մի քանի խոհանոցային իրեր:
Զրույցի վերջում Նունեն ասաց, որ խնդրում է իրեն անվճար հատկացնել իր իրերը, քանի որ այնպես չէ, որ ինքը գտնվել է Հայաստանում և չի գնացել իրերի հետևից, ուղղակի նրան վիրահատել են, և երկար ժամանակ անց է կացրել հիվանդանոցում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
23:51 12-01-2024
Արաբական Միացյալ Էմիրություններից պատվիրակություն կժամանի Հայաստան
11963 դիտում
09:17 22-02-2018
Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած «Տարոն Ավիա»-ն հեռացել է Հայաստանից. «Հայկական ժամանակ»