55828 դիտում
12:27 22-02-2018
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 30-ամյա վարորդը ալյումինով բարձված Volvo բեռնատարով կողաշրջվել է. նրան առաջինը օգնության են հասել Բաղանիսի բնակիչները՝ գյուղապետի գլխավորությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Նոյեմբերյան- Բաղանիս ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում 30-ամյա Գևորգ Սարգսյանը իր վարած Volvo մակնիշի 80 VL 033 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Վարորդին առաջինը օգնության են հասել Բաղանիսի բնակիչները՝ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Ապրիկյանի գլխավորությամբ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները։
Ֆոտոլրագողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել ալյումինով։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ ավագ լեյտենանտ Փափախչյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+