211652_close_icon
views-count2390 դիտում article-date 17:10 22-02-2018

Հայաստանը ողջունում է Լիբանանի դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման գործընթացում. Էդվարդ Նալբանդյան

Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի մոտեցումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծումն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա տեղեկացրեց, որ Լիբանանի մոտեցումը հիմնված է այն առաջարկների վրա, որոնք արվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից։ «Հայաստանը կողմը ողջունում է ԼՂ հարցի կարգավորման գործընթացում Լիբանանի Հանրապետության դիրքորոշումը: Այդ դիրքորոշումն ի աջակցություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մոտեցումներին, իսկ Մինսկի խմբի նախագահների համապատասխան մոտեցումները հայտնի են», - ասաց արտգործնախարարը։ [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/22/1089759/]Հիշեցնենք[/url], որ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով: Իսկ ավելի ուշ երկու երկրների նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Նմանատիպ նյութեր