52115 դիտում
16:20 23-02-2018
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 34-ամյա հայրը դիմել է Ոստիկանություն և հայտնել. Էջմիածնի բժիշկների պատճառով իր նորածին տղան մահացել է
[color=#A40000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Կարեն Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Հովհաննս Ավետիսյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ փետրվարի 22-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ «Էջմիածին» բժշկական կենտրոնի բժիշկների անփութության պատճառով իր նորածին երեխան մահացել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ավետիսյանը հրավիրվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ նա հայտնլ է, որ հունվարի 28-ին, ժամը 19։00-ի սահմաններում՝ «Էջմիածին» բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է իր որդին՝ սրտի արատով։
3 օր Էջմիածնի ծննդատանը գտնվելու ընթացքում տեղի բժիշկներն իրեն հայտնել են, որ նորածինն ունի սրտի շրջանում առողջական խնդիրներ։ Ինքը իր նորածին երեխային տեղափոխել է Երևան քաղաքի Նորք Մարաշ սրտաբանական հիվանդանոց, որտեղ կատարվել է սրտի վիրահատություն, սակայն կարճ ժամանակ անց նորածինը մահացել է։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու Էջմիածնի բժշկական կենտրոնի տեսակետը՝ խնդրի վերաբերյալ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
43011 դիտում
12:22 08-02-2016
Ողբերգական դեպք Երևանում. ամուսինները պնդում են, որ նորածին տղան մահացել է Արտաշատի բժիշկների մեղքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1942 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)