211652_close_icon
views-count3693 դիտում article-date 17:17 23-02-2018

Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է հրապարակման մեջ հնչեցված մեղադրանք պարունակող տեղեկությունները

Փետրվարի 21-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էլեկտրոնային կայքում հրապարակված՝ [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/21/1089722/]«Այնթապում ապրող բազմազավակ ընտանիքը ԴԱՀԿ-ի աշխատակցի խաբեության պատճառով կանգնած է բաց երկնքի տակ հայտնվելու վտանգի առաջ. ֆոտոռեպորտաժ, տեսանյութ»[/url] վերտառությամբ հոդվածի վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում հայտնել հետևյալը. ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 14.06.2016թ. տրված թիվ ԱՎԴ2/0286/02/13 կատարողական թերթերի համաձայն՝ պետք է հրապարակային սակարկություններով վաճառել ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի 13-րդ փողոցի 9-րդ նրբանցքի թիվ 2/1 հասցեում գտնվող հողամասը և դրա վաճառքից առաջացած գումարը բաշխել ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցներ Վարդան Դարբինյանի և Աննա Եփրեմյանի միջև՝ յուրաքանչյուրին ½ մասով: Նշված կատարողական թերթերի հիման վրա Հարկադիր կատարման ծառայությունում հարուցվել են կատարողական վարույթներ, որոնց շրջանակում իրականացված կատարողական գործողությունների արդյունքում հարկադիր կատարողն օրենքով սահմանված կարգով որոշում է կայացրել հողամասը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Հիշյալ որոշումը պատշաճ կերպով՝ առձեռն, հանձնվել է պարտապան Աննա Եփրեմյանին, և միաժամանակ բանավոր ներկայացվել է որոշման բովանդակությունը: Պարտապանն իր հերթին ստորագրել և հաստատել է որոշումն առձեռն ստանալու փաստը: Ավելին, պարտապանի առձեռն ծանուցված լինելու հանգամանքի վերաբերյալ բոլոր ապացույցներն առկա են կատարողական վարույթի նյութերում: Հարկադիր էլեկտրոնային աճուրդն իրականացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է Ծառայության գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս զերծ մնալ չհիմնավորված տեղեկություններ տարածելուց:

Նմանատիպ նյութեր