211652_close_icon
views-count5568 դիտում article-date 19:27 23-02-2018

Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող և կեղծ կարագներ՝ շուկայում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից հայտնաբերված «Ինտեր Պրուդ» ՍՊԸ արտադրության 200 գրամանոց «բուսասերուցքային կարագ» ներկայացվող ապրանքն ունի փաստաթղթային անհամապատասխանություն` չի համապատասխանում տեխնիակական կանոնակարգի պահանջներին. տրվել է կարգադրագիր առկա խմբաքանակը շուկայից հետ կանչելու համար, իսկ արտադրությունում առկա պիտակների օգտագործումը կասեցվել է: Երեկ և այսօր՝ փետրվարի 23-ին, ծառայությունը շուկայում հայտնաբերել է նաև 1.03 կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես արտադրող կրկին նշված է եղել «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ն: Հայտնաբերված նմուշները արտաքին շերտի վրա ունեցել են բորբոսի հետքեր և ոչնչացվել են: Քանի որ 1.03 կգ քաշով կարագը, համաձայն տնտեսավարողի հայտարարության, չի հանդիսանում «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ի արտադրանքը՝ իրացման ցանցերի պատասխանատուներին հորդորում ենք ձեռնպահ մնալ այն վաճառելուց և կեղծված ապրանքի առկա խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել վերահսկող մարմնին: Սպառողներին նույնպես հորդորում ենք չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը և այն իրացման ցանցում նկատելու դեպքում տեղեկացնել ՍԱՊԾ-ին՝ զանգահարելով «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով: Ծառայությունը շարունակում է անհրաժեշտ գործողությունները՝ շուկայում առկա խմբաքանակները և իրացման վայրերը հայտնաբերելու ուղղությամբ: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր