58921 դիտում
22:19 24-02-2018
Խոշոր ավտովթար Երևանում. Սայաթ-Նովա պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan Tida»-ն, վերջինն էլ կողաշրջվելով, բախվել է կայանված մեկ այլ «Nissan»-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:30-ի սահմաններոմ, Սայաթ-Նովա պողոտայում բախվել են Երևան քաղաքի Նոր-Արեշ 24 փողոցի բնակիչ, 31-ամյա Կարեն Ամիրխանյանի վարած «Mercedes մակնիշի 34 MZ 116 համարանիշի և Երևան քաղաքի Մանթաշյան 2-րդ շենքի բնակիչ, 25-ամյա Ավետիք Հակոբյանի վարած «Nissan Tida» մակնիշի 35 CP 897 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Իսկ «Nissan Tida»-ն էլ առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ «Nissan» մակնիշի 50 VM 101 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով «Nissan Tida»-ն կողաշրջվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները:
Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վահագն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդներրը վթարի մեջ միմյանց են մեղադրում:
ՃՈ հետաքննչական բաժանմունքում պարզում են կայանված «Nissan»-ի սեփականատիրոջ ինքնությունը:
Տեղում երկու վարորդները ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ մեքենաները վարել են սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+