140045 դիտում
10:09 25-02-2018
Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. 30–ամյա վարորդը Nissan-ով բախվել է գովազդային վահանակի երկաթե հենասյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր, մահացածն ու վիրավորը փեսա և աներորդի են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ , 30-ամյա Ռոման Մուրադյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում իր վարած Nissan Tiida մակնիշի 35 GA 723 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե գովազդային վահանակի հենասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Մուրադյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Երևան քաղաքի Աջափնյակ 1-ին նրբանցքի բնակիչ, 37-ամյա Արթուր Վարդանյանը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափախվել է Արտաշատի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տրգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարոթյունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանները և նրան հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տ, Գրիգորյանն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանը:
Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նորայր Այվազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը փեսա և աներորդի են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+