49589 դիտում
10:53 25-02-2018
Առեղծվածային դեպք Լոռու մարզում. հրդեհի վայր ժամանած իրավապահներն ու հրշեջները ունեն կասկածներ, որ հրդեհը միտումնավոր է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 10 տանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն:
Պարզվել է, որ տան սենյակներից մեկն ամբողջությամբ այրվել է, իսկ մեկ այլ սենյակ էլ՝ մասամբ:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ տունը օգտագործվում է որպես ամառանոց, և այդ պահին գազ և էլեկտրաէներգիա սպառող սարքավորումներ միացրած չեն եղել, ինչն էլ կասկածի տեղիք է տվել ժամանած իրավապահներին ու հրշեջներին, որ հնարավոր է՝ հրդեհը միտումնավոր է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1885 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)