211652_close_icon
views-count707447 դիտում article-date 18:00 25-02-2018

Աբովյանի «գաի պոստի» մոտ վրաերթի ենթարկված 22-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ ՝ փետրվարի 24-ին, հիվանդանոցում մահացել է փետրվարի 7-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի «գաի պոստի» մոտ վրաերթի ենթարկված, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 22-ամյա Աննա Հայրյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/08/1088654/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 7-ին, վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Արման Սարգսյանը ՃՈ անշարժ պահակետի (ժողովրդին հայտնի Աբովյանի գաի պոստի) մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 01 VՍ 070 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ՝ 22-ամյա Աննա Հայրյանին։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց։ Դեպի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր