Իսրայելական արբանյակը ֆիքսել է Սիրիայում տեղակայված ռուսական Су-57 կործանիչները
Իսրայելական Imagesat International (iSi) ընկերությունը տիեզերքից արված լուսանկարների շարք է հրապարակել, որում երևում են «Հմեյնիմ» ավիաբազայում տեղակայված նորագույն Су-57 ռուսական կործանիչները, հայտնում է Haaretz գործակալությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ռուսական 5-րդ սերնդի կործանիչները դեռևս պատրաստ չեն լիարժեք օգտագործման համար և , ամենայն հավանականությամբ, դրանք փորձարկվելու են իրական պայմաններում, սակայն դեռ պարզ չէ `արդյոք նրանք լիովին կմասնակցեն մարտական գործողություններին:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել էր RBC գործակալությանը,, որ ԱՄՆ-ն չի դիտարկում ռուսական Су-57 կործանիչները Սիրիայում իրենց կողմից իրականացվող գործողությունների համար սպառնալիք:
Նշվում է, որ օրեր առաջ՝ փետրվարի 21-ին, «Հմեյնիմ» ավիաբազա երկու Су-57 կործանիչներից բացի ժամանել է ևս 9-ը, որոնցից 4-ը Су-35, 4-ը՝ Су-25 և А-50 ինքնաթիռ:
[img]http://st0.shamshyan.com/editor/0336687001519553182867176.jpg[/img]