Իրաքում դատարանը Թուրքիայի 16 քաղաքացուհու դատապարտել է մահապատժի
Իրաքի քրեական դատարանը Թուրքիայի 16 քաղաքացուհու դատապարտել է մահապատժի: Վճիռը կայացվել է ահաբեկիչների հետ համագործակցության համար:
Իրաքի դատական բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Աբդել Սատարա Բիրկադարայի խոսքերով, «մեղադրյալները հետաքննության ընթացքում խոստովանել են, որ Իրաք ժամանել են Իսլամական Պետության անդամների հետ ամուսնանալու և նրանց աջակցելու համար: Վերջինս նաև ընդգծել է, որ վճիռը նախնական է և այն կարող է բողոքարկվել:
Ավելի վաղը Բաղդադում դատարանը Թուրքիայի մեկ քաղաքացուհու արդեն դատապարտել էր մահապատժի՝ ԻՊ-ի հետ համագործակցության համար: Այն ժամանակ ևս 10 թրքուհի դատապարտվել էին տարբեր ժամկետների ազատազրկման: