211652_close_icon
views-count21477 դիտում article-date 22:50 25-02-2018

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Արսենալին» և նվաճեց Անգլիական լիգայի գավաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում, որը կայացավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, «Մանչեսթեր Սիթին» 3։0 հաշվով հաղթեց «Արսենալին» և իր պատմության մեջ 5-րդ անգամ նվաճեց գավաթը: Գվարդիոլայի թիմի առավելությունը ակնհայտ էր ամբողջ խաղի ընթացքում: Գումարած դրան, շատ անվստահ էր խաղում «Արսենալի» պաշտպանությունը, որի սխալներից պարբերաբար օգտվում էր «Սիթին»: Այնպես որ, հաշիվը լիովին արտացոլում է խաղի պատկերը: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր «Արսենալի» կազմում, քանի որ Անգլիական լիգայի գավաթի այս խաղարկությունում հանդես էր եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Անգլիական լիգայի գավաթ, եզրափակիչ [b]«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։3 [/b]Սերխիո Ագուերո, 18, Վենսան Կոմպանի, 58, Դավիդ Սիլվա, 65
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր