Եմենում դիֆտերիայի համաճարակ է սկսվել
Եմենում դիֆտերիայի համաճարակ է սկսվել։ Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Ռոսպոտրեբնադզոր»-ին։
«Եմենի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 20-ի դրությամբ երկրում դիֆտերիայի համաճարակ է հայտարարվել։ 2017 թվականի օգոստոսից մինչ այսօր արձանագրվել է հիվանդության 930 դեպք, որից 62-ը՝ մահվան ելքով»,-ասված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տարածած հայտարարության մեջ։
Համաճարակից մեծապես տուժել են Իբբ և Հոդեյդա շրջանները։ Եմենի առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության օժանդակությամբ միջոցառումներ է ձեռնարկում համաճարակը վերացնելու ուղղությամբ։