211652_close_icon
views-count14350 դիտում article-date 20:38 26-02-2018

Հայտարարվել է ՊԵԿ-ի կայքում ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչ տեղադրելու վերաբերյալ ընդունված առաջարկի մասին

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կայքում ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչ տեղադրելու վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացրած առաջարկությունն ընդունվել է։ Այսօր պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Սամվել Ավետիքյանը հայտարարել է, որ առաջիկայում քաղաքացիների համար մատչելի կդառնա այս տեղեկությունը։ Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված և այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված այս փոփոխության առաջարկությունը կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում՝ ԻՀԱ-ի և կոալիցիայի հետ համատեղ ներկայացրել է պետեկամուտների հավաքագրման ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարության պետական եկամուտների հավաքագրման ոլորտի միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում որպես հիմնարար բարեփոխում նախատեսել ենք նաև ՊԵԿ կայքում ներդնել տրանսպորտային միջոցների մաքսային վճարների առցանց հաշվիչ, որը հնարավորություն կտա անձին նախքան տրանսպորտային միջոցների տեղափոխումը, ինքնուրույն, նշված գործիքի կիրառմամբ պարզել, թե՞ ինչ կարժենա Հայաստանի Հանրապետության մաքսային սահման տեղափոխվող տրանսպորտային միջոցների մաքսային վճարները և հարկերը: Այդ արժեքները կրելու են կողմնորոշիչ բնույթ։ Ողջունելի է, որ ԻՀԱ-ի և կոալիցիայի հերթական համակարգային առաջարկը կենսագործվում է։ Հուսով ենք, այս բարեփոխումը կթեթևացնի քաղաքացիների բեռը՝ մաքսային սահմանին»,- ասաց Սյուզաննա Սողոմոնյանը:

Նմանատիպ նյութեր