17080 դիտում
23:30 26-02-2018
Մոսկվայում աննախադեպ ցուրտ եղանակ է սպասվում. օդի ջերմաստիճանը Մերձմոսկվայում մինչև -35 աստիճան կկազմի
Մոսկվայում և մարզում աննախադեպ ցրտեր են սպասվում: Այս մասին հայտնել է տեղի Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը:
Բնակիչներին պաշտոնապես զգուշացրել են փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը մինչև -35 աստիճան ցրտի մասին:
Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և բնապահպանական մոնիտորինգի կենտրոնական վարչություն» հիմնարկի կողմից արված եղանակի կանխատեսմանը՝ փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը Մերձմոսկովյան շրջանում մինչև -35 աստիճան օդի ջերմաստիճանի նվազում է սպասվում, իսկ Մոսկվայում միչև -20 աստիճան:
Փրկարարները խորհուրդ են տվել հնարավորության դեպքում մնալ տանը և դուրս գալուց առաջ տաք հագնվել: Մասնավորապես, խորհուրդ է տրվում հագնել 2 զույգ տաք գուլպա, դրսում խուսափել արագ տեղաշարժվելուց, քայլել դանդաղ և ցանկալի է շնչել նույնպես դանդաղ՝ քթով:
Նմանատիպ նյութեր
23161 դիտում
11:20 22-12-2021
Մոսկվայում սաստիկ ցուրտ եղանակ է տիրում. օդի ջերմաստիճանը ռեկորդ է սահմանել վերջին 54 տարվա ընթացքում
3395 դիտում
19:27 10-09-2015
Վաղը Մոսկվայում օդի ջերմաստիճանը 0°С կկազմի
49064 դիտում
22:36 22-12-2016
Ռուսաստանի Սիբիրում անոմալ ցուրտ եղանակ է. օդի ջերմաստիճանի մինուս 62 աստիճան է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
613 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
544 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
967 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը