6375 դիտում
21:52 27-02-2018
Համալսարանականները հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Երիտասարդ միջազգայնագետների ակումբ»-ի նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 27-ին, ֆակուլտետի շուրջ 300 ուսանողներ դեկան, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի հետ 1988 թ.-ի սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու:
Ներկաները ծաղկեպսակ դրեցին Սումգայիթի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որտեղ ելույթ ունեցավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ղազարյանը:
Ա. Ղազարյանն իր ելույթում նշեց. «Ադրբեջանի իշխանությունները, ի պատասխան արցախահայության արդարացի պահանջի, որդեգրեցին հարցի լուծման թուրքական ուղին և Սումգայիթում կազմակերպեցին հայերի զանգվածային ջարդերը: Անցել է շուրջ 30 տարի, սակայն ջարդերի կազմակերպիչներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Այն պետությունները, որոնք խախտում են միջազգային օրենքը և ոտնահարում են ազգերի ինքնորոշման իրավունքը, ավելին՝ իրագործում են ցեղասպանիչ գործողություններ, այդ հանցանքի համար վաղ թե ուշ դատապարտվելու են, իսկ Ադրբեջանի համար այդ օրը անպայման գալու է»:
Այնուհետև ուսանողներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4295 դիտում
10:12 28-02-2020
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին. ՈՒՂԻՂ
49812 դիտում
18:27 24-04-2016
ՀՀ ուժային կառույցները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»