7535 դիտում
13:52 28-02-2018
Գեղարքունիքի մարզպետը շրջայց է կատարել Մարտունի քաղաքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 28-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Մարտունի քաղաքում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ։
Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի մամուլի վարչությունից, Մարտունու քաղաքապետը մարզպետին ներկայացրել է անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ պատկերը և ընթացիկ տարվա առաջնահերթ անելիքները, առանձնահատուկ շեշտելով այն ուղղությունները, որտեղ ակնկալվում է պետական աջակցություն։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին կատարված աշխատանքների համար, նշելով, որ ընդհանուր առմամբ գոհ է արդյունքներից և հավելել, որ այս տարի անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել զարգացման ծրագրերին, քանզի լավ կազմված և իրատեսական ծրագրի առկայությունը հնարավորություն կտա գտնել ներդնողներ ոչ միայն տեղացի կամ սփյուռքի գործարարների շրջանում, այլև միջազգային կազմակերպություններում։
Հանդիպման երկրորդ կանգառը «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունում էր, որտեղ ՀԿ-ի նախագահը Անահիտ Գևորգյանը մարզպետին ներկայացրել է կազմակերպության 22 տարվա գործունեությունը: ՀԿ-ի նախագահը առանցքային ձեռքբերումներից առանձնացրել է է «Իղձ» սոցիալական ձեռնարկության ստեղծումը։ Այն կարի արտարդրության և գունավոր տպագրության միջոցով բարելավում է հաշմանադմություն ունեցող անձնանց զբաղվածության խնդիրը։
2017 թվականից այս ձեռնարկությունը Հայաստանում առաջին անգամ սկսել է լուսանդրադարձիչ հագուստի, աքսեսուարների, արտահագուստի արտադրություն։ Հանդիպման ավարտին Կարեն Բոթոյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել ձեռնարկության գործունեությանը։
Այցի վերջին կանգառը Մարտունու բժշկական կենտրոնն էր, որտեղ մարզպետ Կարեն Բոթոյանը ծանոթացել է առկա պայմաններին, շրջել հիվանդասենյակներում։ Բուժանձնակազմի հետ ունեցած զրույցի ընթացքում ի թիվս այլ թեմաների , քննարկվել է նաև առողջապահության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված հարցեր, որտեղ մարզի ղեկավարը հորդորել է շարունակական քայլեր ձեռնարկել անձնակազմի մասնագիտական գիտելիքները կատարելագործելու և սպասարկման որակը էլ ավելի բարելավելու ուղղությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
7580 դիտում
16:35 11-07-2017
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Մարտունի համայնքում
2802 դիտում
23:30 25-02-2021
Այս պահին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։
Այս բաժնից
790 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»