211652_close_icon
views-count6222 դիտում article-date 13:02 01-03-2018

Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հայոց ցեղասպանության հարցում հետևել Նիդերլանդների օրինակին

Եգիպտոսի խորհրդարանի Պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնախմբի նախագահի տեղակալ Յահիա Քիտվանին եւ Արտաքին հարաբերությունների հանձնախմբի քարտուղար Թարեք Խուլին կրկին արծարծել են 1915 թվականի հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու հարցը: Երկու պատգամավորները վկայակոչել են Նիդերլանդների խորհրդարանի օրինակը եւ Եգիպտոսի խորհրդարանից պահանջել են նմանօրինակ որոշում: Ըստ Քիտվանի՝ անհրաժեշտ է նման քայլ ձեռնարկել հակադարձելու համար Թուրքիայի շարունակվող ոտնձգություններին: Նա ավելացրել է, որ Հայոց կոտորածները պատմական իրողություն են, եւ բոլորն էլ պարտավոր են հստակ դիրքորոշում ունենալ: Իր հերթին, Թարեք Խուլին լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ Եգիպտոսը պատմության ականատեսն է՝ ապաստան տալով հայերին: «Ջարդերը վերապրածների թոռներն ապրում են մեզ հետ, հետեւաբար Օսմանյան պետությունը վերակենդանացնելու ծրագրերը պետք է բացահայտել եւ փշրել Թուրքիայի հետապնդած ծավալապաշտական երազները»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր