2734 դիտում
20:48 30-10-2019
Իսրայելում կոչ են անում հետևել ԱՄՆ-ում քվեարկության օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներից երկուսը կոչ են արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/30/1139176/]օրինակին[/url]:
Այս մասին գրում է «The Times of Israel»-ը՝ նկատելով, որ ողջույններ ու ծափահարություններ հնչեցին հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո, երբ 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվեց «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» խորագրով բանաձևը: Այն բացառիկ էր ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ տարբեր ձևակերպումներով նախագծեր դրվել էին շրջանառության մեջ, բայց երբեք չէին ընդունվել:
Իսրայելական անգլալեզու օնլայն թերթի հոդվածագիրը նկատում է, որ հոկտեմբերի 29-ը, երբ Թուրքիան նշում է Հանրապետության օրը, այսուհետ կմնա պատմության մեջ նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Թուրքիայի դեմ երկու նախագծերի ընդունմամբ. մյուսը այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառման օրինագիծն էր: Այս ամենը տեղի էր ունենում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան հատված ներխուժումից և այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ վերցրած քրդերի վրա հարձակումից երեք շաբաթ անց:
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունն ուղղված էր պատմական արդարությանն ու ճշմարտությանը: Թուրքիային չպետք է թույլ տալ՝ ահաբեկել աշխարհը՝ կորզելով ցեղասպանության ժխտում»,-«[url=https://armenpress.am/arm/news/993541.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ նշել է «Կապույտ և սպիտակ» կուսակցական դաշինքի առաջնորդներից Յաիր Լապիդը, ով իր «Yesh Atid» կուսակցությամբ բազմիցս բարձրացրել է Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Ես կշարունակեմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իմ պայքարը»,-ընդգծել է Լապիդը: Նա այս տարվա ապրիլին խոսել էր Իսրայելի «բարոյական և պատմական պատասխանատվության» մասին՝ նշելով, որ ժամանակն է իր երկրի կառավարության համար ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դադարեցնելու Թուրքիայի ճնշումներին դիմակայելու քաղաքականությունը:
Նմանատիպ նյութեր
6219 դիտում
13:02 01-03-2018
Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հայոց ցեղասպանության հարցում հետևել Նիդերլանդների օրինակին
986 դիտում
14:07 12-06-2015
Մասաչուսեթսի ռաբբիները Թուրքիային, ԱՄՆ-ին ու Իսրայելին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Այս բաժնից
778 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
619 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
727 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված