211652_close_icon
views-count15921 դիտում article-date 14:43 01-03-2018

«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհը կբարեկարգվի

Կառավարության նիստում Կարեն Կարապետյանն ուշադրության է հրավիրել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի բարեկարգման խնդրին: «2017 թվականի դեկտեմբերի 14-ին անդրադարձել էինք քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրի բարեկարգման հարցերին, հատկապես՝ հաշվի առնելով այս տարվա երեք խոշոր իրադարձությունները և զբոսաշրջային այցերը»,-նշել է վարչապետը: Հաշվի առնելով, որ բարեկարգման աշխատանքները հարկավոր է սեղմ ժամկետներում կատարել, կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ինչպես նաև առաջարկել Երևանի քաղաքապետին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի հատվածի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումները, ինչպես նաև նախագծային փաստաթղթերը, այդ թվում՝ ակնկալվող ֆինանսական ծախսերը և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ։ Վարչապետն առաջարկել է նաև Գյումրու քաղաքապետին, առավելագույնը 2-ամսյա ժամկետում, «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ապահովել «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, Գյումրու հրապարակի հարակից տարածքի և դեպի Երևան տանող ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև կանաչապատման աշխատանքների ավարտը։

Նմանատիպ նյութեր