30269 դիտում
15:36 01-03-2018
Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը «Հավասի» երիտասարդական անսամբլը ելույթ ունեցավ համերգով, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 1-ին, գարնան առաջին օրը, Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների համար ՀՀ Կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Ջիվանի» աշուղական դպրոցի «Հավասի» երիտասարդական անսամբլը ելույթ ունեցավ համերգով:
Ժողգործիքների անսամբլի սաները ներկայացան աշուղական ինքնատիպ կատարումներով:
Երեխաների և մանակատան աշխատակիցների օրը այդպիսով տոն դարձավ, իսկ «Հավասի» անսամբլի սաները խոստացան, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ են կրելու:
Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Լուսինե Պողոսյանը, գործիքային մասի ղեկավարը՝ Մհեր Փոթոյանը:
Համերգի իրականացման համար հովանավորել էր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1802 դիտում
23:12 12-05-2021
Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը հանդես կգա համերգով
Այս բաժնից
7987 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)