211652_close_icon
views-count30587 դիտում article-date 16:32 01-03-2018

Հայաստանը դառնում է առաջին երկիրը տարածաշրջանում, որտեղ կմեկնարկի IQOS-ի վաճառքը. ևս մեկ քայլ դեպի առանց ծխի աշխարհ

Այսօր Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի (PMI) հայաստանյան ներկայացուցչությունը մեկնարկեց առանց ծխի հեղափոխական IQOS ապրանքի վաճառքը Հայաստանում: Որպես առաջին քայլ IQOS-ի վերապատրաստված աշխատակիցները Երևանի Dalma Garden Mall-ի հարմարավետ տաղավարում չափահաս ծխողներին կներկայացնեն ծխախոտը տաքացնող սարքի աշխատանքի սկզբունքն ու խորհրդատվություն կտրամադրեն IQOS-ին անցում կատարելու վերաբերյալ: Մեկ ամսվա ընթացքում IQOS-ի վաճառակետեր կգործեն նաև Երևանի այլ խանութներում: IQOS-ի հիմքում առաջատար էլեկտրոնային համակարգ է, որը, առանց ծխախոտն այրելու, այն տաքացնում է մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը։ IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։ IQOS-ը մշակվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների և մշակումների կենտրոնում: IQOS-ի տեխնոլոգիան ավելի քան տասնամյակ տևած ուսումնասիրությունների արդյունք է: 2008 թ.-ից ի վեր PMI-ի հետ աշխատել է ավելի քան 430 փորձագետ: Ընկերությունը ներդրել է ավելի քան 4.5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ առանց ծխի ապրանքների լայն տեսականի ստեղծելու նպատակով: PMI-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ IQOS-ին ամբողջապես անցում կատարելը ծխողների համար պակաս վնասակար լինելու պոտենցիալ ունի: Ավելին իմանալու համար կարելի է այցելել պրոդուկտի վեբկայք՝ [url=https://am.iqos.com/]www.iqos.com[/url]: «Անկասկած, ամենամեծ հասարակական ներդրումը, որ PMI-ը կարող է ունենալ, ծխախոտն ավելի լավ այլընտրանքով փոխարինելն է: Հայաստանում IQOS–ը ներկայացնելու որոշումն արտացոլում է հայ ժողովրդի ինքնատիպությունը, նորարարության հանդեպ ունեցած ձգտումը և ստանդարտ մոտեցումներին մարտահրավեր նետելու պատրաստակամությունը: Հավատացած ենք, որ Հայաստանում IQOS-ի պաշտոնական մեկնարկն ու հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնելը մեծապես կնպաստեն առանց ծխի ապագա կերտելու մեր հավակնոտ նպատակին»,- նշում է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան: IQOS-ն արդեն հասանելի է 38 շուկաներում՝ ներառյալ Ճապոնիան, Իտալիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան: 2018 թ.-ի հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում մոտ 5մլն. չափահաս ծխող դադարեցրել է ծխելը և անցել IQOS-ին, իսկ ամեն օր անցում կատարողների թիվը հասնում է 10,000-ի: [b]Լրացուցիչ տեղեկատվություն [/b] PMI-ը նպատակ ունի ստեղծել առանց ծխի ապագա՝ մշակելով և վաճառքի հանելով այլընտրանքային ապրանքներ չափահաս ծխողների համար, ովքեր այլապես կշարունակեին ծխել: PMI-ի ամենաառաջատար առանց ծխի ապրանքատեսակը՝ IQOS-ը, էլեկտրոնային սարք է, որը տաքացնում է «HEETS» կամ «HeatSticks» կոչվող հատուկ մշակված ծխախոտի հատիկներն այրման մակարդակից ավելի ցածր ջերմաստիճանում՝ ծխի փոխարեն գոլորշի առաջացնելով: IQOS օգտագործելու արդյունքում մոխիր չի առաջանում: PMI-ն իրականացնում է գիտական գնահատման խստապահանջ ծրագիր՝ հաստատելու համար, որ առանց ծխի իր ապրանքների օգտագործումը շարունակական ծխելու համեմատ զգալիորեն նվազեցնում է ռիսկը: IQOS-ի վերաբերյալ PMI-ի հետազոտությունները առաջադեմ են ու հստակորեն մատնանշում են ռիսկի նվազեցման ուղղությունը: Հետազոտության հիմնական արդյունքներն են՝ • IQOS-ի գոլորշին միջինում 90-95%-ով ավելի քիչ վնասակար նյութեր է պարունակում, քան հատուկ հետազոտական նպատակներով ստեղծված ստանդարտ սիգարետը, • Լաբորատոր հետազոտությունները հաստատում են, որ IQOS-ի գոլորշին զգալիորեն ավելի քիչ վնասակար է, քան սիգարետի ծուխը։ • Մինչ օրս կատարված կլինիկական հետազոտությունները մատնանշում են, որ ամբողջությամբ IQOS-ի անցած ծխողների մոտ զգալիորեն նվազել է 15 թունավոր նյութերի ազդեցությունը: Նշված ազդեցության նվազումը մոտեցել է հետազոտությունների ընթացքում ծխելը դադարեցրած մարդկանց մոտ գրանցված նվազման մակարդակներին։ • IQOS-ը երկրորդական ծխի աղբյուր չի հանդիսանում: Օդի որակի հետազոտության համաձայն՝ IQOS-ի օգտագործումը բացասաբար չի ազդում սենյակային օդի որակի վրա։ • Հետազոտությունը ցույց է տալիս IQOS-ի հանդեպ հետաքրքրության ցածր մակարդակ այն մարդկանց շրջանում, ովքեր երբեք չեն ծխել կամ դադարեցրել են ծխելը, մինչդեռ չափահաս ծխողների շրջանում նրանց՝ IQOS-ի հավանական օգտագործողներ դառնալու մեծ պոտենցիալ կա: Նման արդյունքները վստահություն են ներշնչում, որ PMI-ը համընթաց է շարժվում իր ծրագրին՝ ապացուցել, որ IQOS-ն ավելի քիչ վնասակար այլընտրանք է այն ծխողների համար, ովքեր կնախընտրեն անցնել այս արտադրանքին: PMI-ը նախատեսում է հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնել Հայաստանում: Այժմ PMI-ը հետազոտությունների երկու գործող կենտրոն ունի՝ Շվեյցարիայում և Սինգապուրում: Ֆիլիպ Մորիս Հայաստանը (PMA) Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի (PMI) հայաստանյան ներկայացուցչությունն է: Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ (PMI) Մենք սիգարետներ և նիկոտին պարունակող այլ ապրանքներ արտադրող և ԱՄՆ-ից դուրս վաճառք իրականացնող առաջատար միջազգային ընկերություն ենք: Մենք կերտում ենք մեր ապագան՝ ստեղծելով առանց ծխախոտի ծխի ապրանքներ, որոնք սպառողի համար ավելի լավ ընտրություն են, քան սիգարետ ծխելը: Ապրանքի մշակման մեջ բազմամասնագիտական մոտեցման ցուցաբերման, գերժամանակակից սարքավորումների և գիտական հիմնավորման միջոցով մենք նպատակ ունենք երաշխավորելու, որ մեր՝ առանց ծխի ապրանքները համապատասխանում են չափահաս սպառողների նախասիրություններին և ոլորտը կարգավորող խիստ պահանջներին: Մեր տեսլականն է, որ այս ապրանքները վերջ ի վերջո փոխարինեն սիգարետները՝ ի նպաստ չափահաս ծխողների, հասարակության, մեր ընկերության և մեր բաժնետերերի: Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել մեր կայքերը՝ PMI և [url=https://www.pmiscience.com/]PMI Science[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր