211652_close_icon
views-count2219 դիտում article-date 19:51 01-03-2018

Կայացել է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի նախագահությամբ

Այսօր՝ մարտի 1-ին, կայացել է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկվել էր նաև «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգում հաղթող ճանաչված դատավորների մրցանակների հանձնումը: Այս տարի ժողովի ընթացքում մրցանակներ են հանձնվել թվով տասը դատավորի: Այդ նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2018 թվականի փետրվարի 22 թիվ 15Լ որոշմամբ ձևավորել է հանձնաժողով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և վերաքննիչ դատարանների նախագահները: Հանձնաժողովը, կատարելով համապատասխան ուսումնասիրություններ, ներկայացրել է իր եզրակացությունը: Այսպիսով, 2017 թվականի «Տարվա լավագույն դատավոր» են ճանաչվել՝ Քաղաքացիական գործեր քննող դատավորներից՝ Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանը, Նորա Կարապետյանը, Արթուր Ստեփանյանը, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը: Քրեական գործեր քննող դատավորներից՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Սարգսյանը, Արսեն Սարդարյանը, Նապոլեոն Օհանյանը: Վարչական դատարանից լավագույնն է ճանաչվել դատավոր Մերի Համբարձումյանը: [b]ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր