211652_close_icon
views-count2030 դիտում article-date 22:47 01-03-2018

Լիբանանում Հայաստանի դեսպանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի ամսվա միջոցառումների նվիրված մամուլի ասուլիսին

Փետրվարի 26-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը մասնակցեց Ազգային թանգարանում կազմակերպված մամուլի ասուլիսին, որը նվիրված էր Լիբանանում Ֆրանկոֆոնիայի ամսվա (մարտ) շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումներին։ Մամլո ասուլիսին, որը նախագահում էր Լիբանանի մշակույթի նախարար Ղաթթաս Խուրին: մասնակցում էին նաև Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Ռումինիայի և Ուրուգվայի դեսպանները, որոնք ներկայացրին Ֆրանկոֆոնիայի շաբաթվա ընթացքում իրենց կողմից նախաձեռնված միջոցառումները: Իր խոսքում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը տեղեկացրեց 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի և Հայաստանում անցկացվելիք այլ միջոցառումների վերաբերյալ: Դեսպանն անդրադարձավ նաև Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում Լիբանանում ՀՀ դեսպանության և ՀԲԸՄ համագործակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր