19912 դիտում
23:38 01-03-2018
«Հրաժեշտ Տասնիննին». գրական ցերեկույթ Վալերի Բրյուսովի անվան համալսարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ասօր՝ մարտի 1-ին, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 1-ին մասնաշենքի նիստերի դահլիճում կայացավ «Հրաժեշտ տասնիննին» խորագրով գրական ցերեկույթ, որը կազմակերպվել էր հայագիտության ամբիոնի կողմից՝ ամբիոնի դոցենտ Անահիտ Հակոբջանյանի նախաձեռնությամբ:
Ցերեկույթը նվիրված էր Մայրենի լեզվի միջազգային օրվան:
Միջոցառման շրջանակներում ներկայացվեցին ժամանակակից բանաստեղծուհի, ՍԳՍ ֆակուլտետի 2-րդ կուրսի միջազգային տուրիզմ բաժնի ուսանողուհի Աիդա Հարությունյանի բանաստեղծությունները:
Միջոցառման հյուրերն էին արձակագիր Սուսան Հարությունյանը, Ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանը, բանաստեղծուհի, լրագրող Լուսին Ղազարյանը, «Գարուն» ամսագրի խմբագիր Աշոտ Գաբրիելյանը։
[b]Հրաժեշտ Տասնիննին[/b]
Մեկ տարի քեզ հետ,
մեկ տարի անձրևում էր,
պատիճից դուրս եկած ծիլ էի,
քամին ձեռք էր տալիս,
դողում էի,
ինչպես այն ժամանակ,
երբ պարելիս գոտկատեղին է
սեղմված ձեռքը սիրեցյալի:
Մեկ տարի քեզ հետ,
մեկ տարի թափանցիկ էի, բարակ,
մարմինս ջրերի հետ ճամփորդում էր:
Լուսաբացներին,
երբ սովածություն էի զգում,
ձկները կերակրում էին,
լռության լեզվով խոսել սովորեցրին,
երբ սկսեցի վարժ խոսել,
հանկարծ երկնքից
մանյակներ թափվեցին
երկար վարսերիս վրա:
Ջրահարս դարձա,
իսկ ձկների թեփուկները
մեծանալ սկսեցին…
Մեկ տարի քեզ հետ
քայլեցի փոքր քայլերով,
դանդաղ՝
շերամի մետաքսաթելերից
հյուսած քողը երեսիս:
Աչքիս առաջ էր նուրբ կապույտում
առանձնացող ջրիմուռի
կանաչադեղնավուն երանգը,
իր աչքերում այդ
անսահմանությունը կրող
մի երիտասարդ
ինձնից սեր խնդրեց,
նորահարս դարձա,
համեստությունս
այնքան ուժեղ էր,
որ քաղցրահամ լիճը
աղի դարձավ.
քայլում ենք մինչև
սուրբծննդյան գիշեր,
լավ կլիներ,
եթե նավարկեինք,
ավազե ժամացույցի
հատիկները
հսկա քարեր կդառնային,
ջուրն աննկատ կսառցապատվեր՝
թողնելով մեզ
տարածության կենտրոնում
մոլորված, բայց և ճակատագրի
նախասահմանմանը շնորհակալ…
Ժամանակը տանում է ինձ,
քայլում եմ…
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
Նմանատիպ նյութեր
16489 դիտում
12:42 05-04-2019
Վալերի Բրյուսովի անվան համալսարանի մեծ դահլիճում կայացավ «Քառօրյա Կյանք» միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1156 դիտում
22:40 29-03-2024
Դավիթ Գյուջինյանը ընտրվեց Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր
Այս բաժնից
2230 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)