211652_close_icon
views-count2436 դիտում article-date 23:35 01-03-2018

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել վատառողջ քաղաքացիներին

Մարտի 1-ին, ժամը 17:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է մահճակալից և չի կարողանում ինքնուրույն վեր կենալ. մահճակալին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մարտի 1-ին, ժամը 11:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 26/1 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին ընկել է և չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյանի հատակին՝ անօգնական վիճակում, հայտնաբերել՝ 1932 թ. ծնված Մ. Ս.-ին, ում փրկարարները տեղափոխել են բազմոցի վրա (քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից):

Նմանատիպ նյութեր