211652_close_icon
views-count4446 դիտում article-date 14:41 02-03-2018

Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է պայքարեն ահաբեկչության դեմ, այլ ոչ միմյանց սպառնալիքներ ուղղեն. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միմյանց հասցեին սպառնալիքներ ուղղելու փոխարեն Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է պայքարեն միջազգային ահաբեկչության դեմ։ Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, ՌԴ նախագահը հայտարարությունն արել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ «Գերտերությունները պարտավոր են համակարգել իրենց ջանքերն ահաբեկիչներից պաշտպանվելու հարցում»,-ասել է նա։ Արձագանքելով «նոր սառը պատերազմ սկսելու» մասին լուրերին՝ Ռուսաստանի նախագահը պատասխանել է, որ դրանք քարոզչական բնույթ են կրում։

Նմանատիպ նյութեր