211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ «Արին Բերդ» հացատանը տղամարդը փորձել է մատուցողուհու հետ ընկերական հարաբերություններ հաստատել, սակայն մերժում ստանալով ծեծի է ենթարկել նրան, շշերով հարվածել հացատան տնօրենին և հեռացել

views-count3172 դիտում article-date 11:18 01-05-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղում գործող «Արին Բերդ» հացատանը վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է և ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գևորգ Գ․-ն՝ որպես հաճախորդ գտնվելով Այնթապ գյուղի 20-րդ փողոցի 51-րդ հասցեում գործող «Արին Բերդ» հացատանը, և ընկերական հարաբերություն սկսելու վերաբերյալ մերժում ստանալով նշված հացատան մատուցողուհի, Երևանի բնակիչ 32-ամյա Տաթևիկ  Հ․-ից, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, այնուհետև, հրելով պատին, դանակը գրպանից հանել է՝ ասելով, որ եթե իր հետ չգնա, կսպանի նրան:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությանը միջամտել է հացատան տնօրեն, Երևանի բնակիչ 33-ամյա Ռուզաննա Գ․-ն, որի ընթացքում Գևորգ Գ․-ն մոտակայքում գտնվող արկղից վերցնելով ապակյա երկու շիշ, հարվածել է վերջինիս գլխին, ինչից նա ուշաթափվել է և հարվածի հետևանքով ստացել մարմնական վնասվածք, ինչից հետո Գևորգ Գ․-ն սեռական բնութի հայհոյանքներ հնչեցնելով կոտրել է հացատան գույքը և հեռացել այնտեղից:

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր