211652_close_icon

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ժողորդին հայտնի «Կիլիկիա»-ի ավտոկայանում․ եթե նախկին նախարար Գնել Սանոսյանը հետևողական էր, ապա ներկայիս նախարարը, Երևանի քաղաքապետն ու «Վեոլիա ջուր»-ը ջայլամի կեցվածք են ընդունել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5347 դիտում article-date 13:42 01-05-2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սիրում է հայտարարել, որ մայրաքաղաքում այնպիսի աշխատանքներ է կատարվում քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների կողմից, որ մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկները զգան, որ գտնվում են աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում, որտեղ ոչ միայն անվտանգ է, այլ նաև տիրում է իդեալական մաքրություն։

Զբոսաշրջիկները Հայաստանի մասին կարծիք են կազմում ինչպես «Զվարթնոց» օդանավակայանից, այնպես էլ Կենտրոնական ավտոկայանից, որը ժողովրդի մոտ ավելի շատ հայտնի է «Կիլիկիա»-ի ավտոկայան։

Արդեն տևական ժամանակ է՝ ինչ «Կիլիկիա»-ի ավտոկայանում տիրում է գարշահոտ, հակասանիտարական վիճակ։

Դիտահորերից թափվող կեղտաջրերը ողողում են ավտոկայանի ողջ տարածքը, ինչի հետևանքով տիրում  է ոչ միայն գարշահոտ, այլ նաև կողքով անքնելիս սրտխառնոց ես ապրում։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«21-րդ դար ու նման պատկեր։ Ոչ ավել, ոչ պակաս ամենահին մայրաքաղաքացներից մեկի սրտում։ Ում ասես զանգահարել ենք, ոչ մի օգուտ, մարզերից եկող բոլոր տրանսպորտային միջոցների վերջին կանգառն այստեղ է ու հիմա ոչ միայն կեղտաջուրը, այլ նաև հարևանությամբ, տարբեր հատվածներում կուտակված աղբն է առաջինը աչքին զարնում ուղևորի, ինչու չէ նաև զբոսաշրջիկի։

Նախկինում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանին մի քանի անգամ նկատել ենք, որ անակնկալ եկել է ու իր կանտրոլի տակ էր պահում, որպեսզի նման խայտառակ վիճակ չլիներ, մինչ դեռ ներկային նախարար Դավիթ Խուդաթյանը երևի ժամանակ չունի գոնե մեկ անգամ, թեկուզ ձևական այցելի ու հետևություն անի։ Դե Երևանի քաղաքապետարանի մասին էլ խոսք չկա, նրանց երևի չի էլ հուզում այս պատկերը։

Դե «Վեոլիա ջուր»-ն էլ, ինչպես միշտ, մատների արանքով է նայում նման խնդիրների լուծմանը։ Ամոթ է։

Տուրիստները գալու են ու էս պատկերը տեսնելուց հետո ի՞նչ հիշողություններով են վերադառնալու իրենց երկրներ, գոնե հիմա դուրս եկեք ձեր տաքուկ կաբինետներից ու փորձեք խնդիրը լուծել։ Հավատացեք, եթե հրատապ խնդիրը չլուծվի, օրերը տաքանալուն պես ավելի է սրվելու վիճակը։ Մլակներն ու դիտահորերից դուրս եկող կեղտը խոլերիայի բուն են դառնալու»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր