4053 դիտում
14:58 02-03-2018
Ազգային ժողովն ընդունեց այսօր քննարկված նախագծերը. կլոնավորումը կարգելվի
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 2-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը, ինչպես նաև երկրորդ ընթերցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Նշենք, որ մասնավորապես, «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով սահմանվում է, որ բժշկության և կենսաբանության ոլորտներում արգելվում են եվգենիական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:
Օրենքով սահմանվել է կենդանի և դիակային դոնորից վերցված օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելք, նաև առաջարկվում է օրենքի ներկայիս կարգավորմամբ արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանման կարգի հաստատումից բացի կառավարությանը վերապահել նաև դրանց ստեղծման և նորացման կարգը: Ստեղծվում է արյան ազգային ծառայություն, որը տարբեր բնակավայրերում կունենա իր ստորաբաժանումները:
Նմանատիպ նյութեր
3505 դիտում
12:31 07-02-2017
ԱԺ քառօրյայի 2-րդ նիստը. քվեարկության են դրվում նախօրեին քննարկված նախագծերը. ՈՒՂԻՂ
9499 դիտում
10:08 12-09-2017
ԱԺ-ն շարունակում է աշխատանքները. քվեարկության կդրվեն նախօրեին քննարկված նախագծերը. ՈՒՂԻՂ
7345 դիտում
10:16 14-09-2017
ԱԺ-ն շարունակում է աշխատանքները, քվեարկության են դրվելու նախօրեին քննարկված օրենքի նախագծերը. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
910 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում