6516 դիտում
16:03 02-03-2018
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է.«Մեծարգո՛ Արմեն Վարդանի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ՝ աշխատանքի եւ կյանքի Ձեր մեծ փորձը, խորը եւ բազմակողմանի գիտելիքները, մարդկային որակները կհանդիսանան Ձեր պարտականությունների լիարժեք եւ արդյունավետ կատարման կարեւորագույն գրավականներից:
Հուսով եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանում կշարունակվի Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը, կամրապնդվի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, կյանքի կկոչվեն բազմաթիվ ռազմավարական ծրագրեր:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մեծարգո՛ պարոն Սարգսյան, եւ մաղթում քաջառողջություն, հաջողություններ աշխատանքում եւ ամենայն բարիք»:
Նմանատիպ նյութեր
4235 դիտում
18:22 17-04-2018
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ
Այս բաժնից
535 դիտում
20:52 17-10-2024
Ուկրաինան և Հունաստանը անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
505 դիտում
19:12 17-10-2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա
568 դիտում
18:35 17-10-2024
Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով