4162 դիտում
21:46 02-03-2018
Գյուղատեսության զարգացման հիմնադրամը ու Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը կհամագործակցեն
Գյուղատեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և այլ պատասխանատուներ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հանդիպում են ունեցել Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են Արագածոտնի մարզում իրականացվող ծրագրերը, քննարկել համագործակցության հնարավոր ուղիները: Հիմնադրամի խորհրդատվական ծառայությունների տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանն առաջարկել է ընդլայնել փոխգործակցությունը հիմնադրամի կողմից տրամադրվող խորհրդատվական ծառայությունների ուղղությամբ, ինչպես նաև ծրագրերի իրականացման ժամանակ օգտագործել միմյանց ռեսուրսները:
ՎՎՀ տնտեսական ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանն իր հերթին կարևորել է նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը, ինչպես նաև առաջարկել հիմնադրամին աջակցություն ցուցաբերել` տրամադրելով տեղական արժեշղթաների վերլուծության մեթոդները, ՎՎՀ կողմից իրականացված շուկայի վերլուծության մոտեցումները, ինչպես նաև ներկայացնել Տեղական արժեշղթաների ծրագրերի իրականացման ժամանակ արձանագրած հաջողությունները ու քաղած դասերը:
Այնուհետև հանդիպման մասնակիցներն այցելել են Ցամաքասար համայնք, որտեղ ծանոթացել են «Աստղ կաթ» պանրի արտադրության կոոպերատիվի գործունեությանը: Հանդիպումը շարունակվել է Հիմնադրամի Աշտարակ քաղաքի գրասենյակում:
Ընդգծելով հանդիպման ընթացքում բարձրացրած հարցերի կարևորությունը` կողմերը պայմանավորվել են այլ մարզերում ևս կազմակերպել նման հանդիպումներ:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1322 դիտում
16:51 06-05-2014
ՀՀ առողջապահության նախարարությունը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը ավելի արդյունավետ կհամագործակցեն
Այս բաժնից
709 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
583 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
535 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին