211652_close_icon
views-count3416 դիտում article-date 12:33 04-03-2018

Փրկարարները վատառողջ բնակիչներին օգնություն են ցուցաբերել

Մարտի 3-ին, ժամը 22:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 19 շենքի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 5-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները 1947 թ. ծնված Հ. Խ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մարտի 3-ին, ժամը 17:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1939 թ. ծնված Լ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր